ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 34-րդ տուրը եզրափակվեց «Նոա»- «Արարատ-Արմենիա» խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում «Նոա»-ն երկու գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիա»-ի դարպասը: Աչքի ընկան Իլիաս Ալյաֆտի ու Ջաստին Մաթյոն: «Արարատ-Արմենիա»-ն, որը առաջին կեսի վերջնամասում մնաց 10 ֆուտբոլիստով, երկրորդ կեսում խփեց միայն մեկ գնդակ: 57-րդ րոպեին աչքի ընկավ Յատտարան:
«Նոա»- «Արարատ-Արմենիա»` 2:1:
Այս հաղթանակից հետո «Նոա»-ն մնում է մրցաշարային աղյուսակի առաջատար: Թիմն ունի 77 միավոր: 76 միավոր է հավաքել «Փյունիկ»-ը: Երկու թիմերը միմյանց դեմ կմրցեն արդեն հաջորդ տուրում, որ կարող է որոշիչ դառնալ չեմպիոնության համար: