Քաղաքականություն

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան

1 րոպեի ընթերցում

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու բարենպաստ հնարավորություններ կան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ալիևը հայտարարել է Լատվիայի խորհրդարանի նախագահ Դայգա Միերինայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Ներկայում կան շատ լավ և բարենպաստ հնարավորություններ խաղաղության օրակարգի առաջմղման համար։ Երկկողմ գործընթացի շրջանակներում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում»,- ասել է Ալիևը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում