Տարածաշրջանային

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի զինված ուժերի հրամանատարության նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի զինված ուժերի հրամանատարության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանիի դեմ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանին ենթադրաբար օգնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում:

Որոշման համաձայն՝ նախարարից բացի պատժամիջոցների ցուցակներում ընդգրկվել է ևս հինգ ֆիզիկական և երեք իրավաբանական անձ։ Նրանց թվում են, մասնավորապես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը, Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը, իրանցի զորապետ Ղոլյամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար բրիգադի գեներալ Էսմայիլ Քաանին։

Արևմտյան երկրները պնդում են, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել և օգտագործում է իրանական անօդաչու թռչող սարքեր։ Մոսկվան և Թեհրանը հերքում են դա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում