Լեհաստանի զինագործարանում պայթյուն է որոտացել․ կա զոհ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի կենտրոնական Սկարժիսկո-Կամեննա բնակավայրի մերձակայքում գտնվող MECKO զինագործարանում մի քանի պայթյուն և խոշոր հրդեհ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
Միջադեպի հետևանքով 1 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել:
Լեհական հեռուստատեսությունը հայտնել է, որ այս գործարանում արտադրում են հրթիռներ. չի հստակեցվում, թե հատկապես ինչպիսի:
Միջադեպի պատճառները պարզվում են։
Դեպքի վայր ժամանած հրշեջները մեկուսացրել են հրդեհը։
Կարդացեք հոդվածը` Русский