Վերսալում միացել է հրդեհի ազդանշանը, այցելուները տարհանվել են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերսալի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացումից հետո, իսկ լրատվամիջոցների կադրերը ցույց են տալիս, որ շենքից ծուխ է բարձրանում: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբեր։ Հարյուրավոր այցելուներ սպասում են պալատի և զբոսայգու համալիրի պարիսպից դուրս։
Հեռուստատեսության կադրերում երևում է, որ պալատի վերևում սպիտակ ծուխ է բարձրանում։ Սոցցանցերի օգտատերերը նույնպես կադրեր են տարածում դեպքի վայրից։ Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։
A gente está justamente na hora que tem um (pequeno) início de incêndio no Palácio de Versailles. Como pode... pic.twitter.com/roNB4ibZL2
— Fim de Jogo (@fimdejogo) June 11, 2024