Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն ամենամարտունակ բանակն ունի տարածաշրջանում

Հայաստանն ամենամարտունակ բանակն ունի տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է պահպանել տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունենալու կոչումը: Միաժամանակ հայկական Զինված ուժերը երբեք նպատակ չեն ունեցել պատերազմ հայտարարել, այն խաղաղության հաստատման գործոն է Հայաստանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Ի տարբերություն Հայաստանի հարեւան մյուս պետությունների` Վրաստանի եւ Ադրբեջանի, որոնք զարգացնում են իրենց զինված ուժերը ռազմական հաջողությունների հասնելու նպատակով, Հայաստանի համար ԶՈՒ ամրապնդումը միայն խաղաղության հաստատման համար է: Հայաստանը դա հաստատում է նաեւ միազգային հարթակում: Հայ խաղաղապահներն ամենապահանջվածն են աշխարհի հակամարտող թեժ կետերում»,- նշեց նա` հավելելով, որ Հայաստանը գերպետությունների «աչքերում» թողնում է հաստատուն ու սպառնալիք չներկայացնող պետության տպավորություն:

Խոսելով Ադրբեջանի սպառազինման մասին` փորձագետը խորհուրդ տվեց Հայաստանին միջազգային կառույցների միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու սահմանափակել վերջինիս հնարավորությունը գնելու զենք եւ զինամթերք: «Դա լավագույն տարբերակն է ապահովելու հնարավոր խաղաղությունը հակամարտող կողմերի համար»,- նշեց նա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]