1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեջ ԱՄՆ-ին հրահրում է Իսրայելը

Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեջ ԱՄՆ-ին հրահրում է 
Իսրայելը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան որոշել է աջակցել ԱՄՆ-ին եւ խստացնել պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 13-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: «Իսրայելն է հրահրում ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցներ իրականցնելու մեջ, քանի որ չի ցանկանում` տարածաշջանում եւս մեկ երկիր ունենա միջուկային կոմպոնենտներ:  ԱՄՆ-ն իր ռազմական նավատորմը մոտեցրել է Արաբական ծով: Պարսից ծոցին են մոտենում անգլիական ռազմածովային նավերը, որոնք կպաշտպանեն ԱՄՆ-ին»,-ասաց Իսկանդարյանը: Նա նշեց, որ քանի դեռ նախընտրական տարի է ԱՄՆ-ի համար, նա զերծ կմնա պատերազմական գործողություններ իրականացնելուց: «Ամեն դեպքում, իշխող կուսակցության բոլոր թեկնածուները հայտարարում են, որ ընտրվելու դեպքում պատերազմական գործողություններ են սկսելու Իրանի հետ: Քանի ընտրությունները չեն ավարտվել, կասկածելի է, որ պատերազմ կսկսվի»,-ասաց իրանագետը: Նրա խոսքով` յուրաքանչյուր բախում տարածաշրջանի համար բացասական ազդեցություն կունենա, այդ թվում եւ Հայաստանի համար: Փախստականների հոծ զանգվածներ կլինեն Իրանի հարեւան երկրներ, նաեւ` Հայաստան: Իրանում բնակվող հայերը եւս կարող են տուժել: Հայաստանին ձեռնտու չէ իր հարակից սահմաններում գրանցել պատերազմական գործողություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]