1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուստամյանը կարծում է` համամասնական ընտրակարգին անցումը ցույց կտա քաղաքական դաշտի համախմբվածությունը

Ռուստամյանը կարծում է` համամասնական ընտրակարգին անցումը ցույց կտա 
քաղաքական դաշտի համախմբվածությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի շուրջ ծավալվել է լուրջ քննարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 20-ին «Ժառանգություն»- «Հայ հեղափոխական դաշնակցություն» համաժողովի ժամանակ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ հարցի  հանգուցալուծումով են պայմանավորված առաջիկա ընտրությունները: «Մենք ցանկանում ենք ցույց տալ հարցի խորքային լինելը: Մեծամասնության ցանկության դեպքում որեւէ բարդություն չի կարող  առաջանալ այս փոփոխությունն իրակացնելու համար»,-ասաց Ռուստամյանը: Նա նշեց, որ համամասնականին անցնելու համար որեւէ տեխնիկական կամ ընթացակարգային դժվարություն չի կարող առաջանալ: Անցում կատարելով այդ ընտրակարգին` հնարավոր է ցույց տալ քաղաքական դաշտի համախմբված լինելը: «Հարցն այն չէ, թե փոփոխություններ կատարելու համար արդեն ուշ է, կամ որ ընտրակարգն է ավելի լավը, որը` ոչ: Սրանով պարզապես կպարզեցվի ողջ գործընթացը, կհեշտացվեն աշխատանքերը ընտրատեղամասերում»,-ասաց Ռուստամյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]