Հասարակական

Առաջիկայում եթեր կհեռարձակվի «911» խորագրով հաղորդաշար

3 րոպեի ընթերցում

Առաջիկայում եթեր կհեռարձակվի «911» խորագրով հաղորդաշար

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, նախարար Երիցյանին զեկուցել են, որ համակարգի շուրջ 1600 աշխատակիցների բժշկական քարտեր արդեն տեղափոխվել են ԱԻՆ համաբուժարան։ Երիցյանը հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել համակարգի վետերանների խնդիրներին և աշխատակիցների սոցիալական ապահովության հարցերին։ Շուտով ավարտին կմոտենա ԱԻՆ մշակույթի տան վերանորոգումը, որտեղ համակարգի աշխատակիցների երեխաներն ու թոռները կարող են հաճախել տարբեր ստեղծագործական խմբակների։ Ընթացքի մեջ են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Լուսակերտի վարժահրապարկի բարեկարգման աշխատանքները, որտեղ ակադեմիայի ուսանողների համար կկազմակերպվեն տարբեր գործնական դասընթացներ։ ՍՊԱԾ գործակալության պետ Հ.Պետրոսյանը զեկուցել է, որ ստացվել է հորատանցքերում ջրի մակարդակի տատանումները չափող 15 ամերիկյան սարք, որոնք պատրաստ են շահագործման։

Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԱԻՆ և ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունների միջև համագործակցությունը խորացնելուն միտված ակտիվ գործունեության և ԱԻ համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով պարգևատրվել են ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը և «Տեխնիկական անվտանգության ազգայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Պետրոսյանը։ ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանն ԱԻ նախարար Ա. Երիցյանի կողմից պարգևատրվեց «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով։ ԱԻՆ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Գ. Բաղդասարյանը և օպերատոր Գ. Մկրտչյանը մասնագիտական բարձր պատրաստականության ու ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար արժանացել են ԱԻՆ պատվոգրերի։ Մոտ ապագայում եթեր կսկսի հեռարձակվել ՀՀ ԱԻՆ «911» խորագրով հաղորդաշարը, որը կօգնի բարձրացնել բնակչության իրազեկվածության ու պատրաստվածության աստիճանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում