Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը Սև ծովը Պարսից ծոցին կապող լավագույն տարբերակն է տարածաշրջանում. իրանագետ

Հայաստանը Սև ծովը Պարսից ծոցին կապող լավագույն տարբերակն է տարածաշրջանում. 
իրանագետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը վստահ է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար Հայաստանի ստարտային պայմանները լավն են եւ մի շարք ծրագրեր իրագործելու առնչությամբ առկա է երկկողմ շահագրգռվածություն: «Աշխարհաքաղաքական, քաղաքական պայմաններն այնպես են, որ Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հետաքրքրությունը չի կորցրել: Անշուշտ, Եվրոպան արեւելքին կապող այլ ուղիներ էլ կան տարածաշրջանում, սակայն տարածաշրջանում Հայաստանի հիմնական մրցակիցների դիրքերը թուլացել են: Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի հետևանքով այդ երկիրը դառնում է անվստահելի միջազգային կոմունիկացիոն ուղիների համար: Այսինքն, այս հարցում մրցակից չէ:

Մյուս մրցակիցը Ադրբեջանն է, որը կարող է միջանցք լինել Իրանի համար դեպի Եվրոպա: Սակայն այստեղ էլ կա բազմաթիվ խնդիրների հսկայական հանգույց, որոնց լուծումները բարդ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վարդան Ոսկանյանը`հավելելով, որ թեպետ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բանակցային փուլում են, սակայն Իրանը նման հարաբերություններ ունի գրեթե բոլոր երկրների հետ: Բացի այդ, տարածաշրջանում Ադրբեջանը միակ երկիրն է, որ հակաիրանական քարոզչություն է անում, սադրիչ գործողությունների դիմում տարբեր ոլորտներում: Իրանագետը հիշեցնում է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ ռազմական սերտ համագործակցությունը պետք է ազդակ դառնա Իրանի համար:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրն անվտանգ տարածք է, երկու երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, երկու երկրների ժողովուրդները դրական են ընկալվում: Զուտ աշխարհագրական առումով Հայաստանն ամենակարճ ուղին է, որով Պարսից ծոցը կարող է կապել Սև ծովին»,- ասաց Ոսկանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]