Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանի միջամտությունը Սիրիայում ձախողում է Թուրքիայի ծրագրերը. թուրքագետ

Ռուսաստանի միջամտությունը Սիրիայում ձախողում է Թուրքիայի ծրագրերը. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ռազմական միջամտությունը Սիրիայում վկայում է Թուրքիայի` Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականության ձախողման մասին: Հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց թուրքագետ Հակոբ  Չաքրյանը: «Թուրքիայի վարած քաղաքականությունն արդեն ձախողված է, քանի որ Թուրքիան ի սկզբանե պնդում էր, որ պետք է Բաշար Ասադն իր նախաձեռնությամբ տապալվի և Թուրքիան նոր իշխանություններ ստեղծի ու իր դիրքերն ամրապնդի Սիրիրայում: Սիրիական պատերազմից անցել է 4 տարի և Բաշար Ասադը դեռ իր տեղում է»-, նշեց թուրքագետը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չաքրյանը նշեց, որ Ռուսաստանի միջամտությունը կլուծի նաև գաղթականների խնդիրը, ըստ Վլադիմիր Պուտինի հայտարարության ենթադրվում է, որ խնդրի լուծումը կտևի 3-4 ամիս: «Գաղթականների հարցը կլուծվի, եթե այդ ամիսների ընթացքում հնարավոր լինի վերջ տալ ահաբեկչական խմբավորումների գործունեությանը և  ի սպառ ոչնչացնել նրանց կառույցները, որոնց շարքերում մոտավորապես 15 հազար չեչեն և կովկասցի, գրեթե նույնքան էլ թուրք ահաբեկիչներ կան»,-հավելեց նա:

Անդրադառնալով  նաև  ԱՄՆ-ի` Ռուսաստանին արված կոչին, որում մասնավորապես ասվում է  չափավոր ընդիմադիներին ձեռք չտալ և կենտրոնանալ միայն ջիհադականների վրա, թուրքագետն ասաց, որ երկու խմբավորումներում էլ մարդասպաններ են, չափավոր ընդդիմադիրների ու ջիհադականների  միակ տարբերությունն այն է, որ որ մեկը գտնվում է ԱՄՆ-ի, իսկ մյուսը Թուրքիայի վերահսկողության տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]