Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան չի համակերպվում տարածաշրջանում իր ազդեցությունը կորցնելու մտքի հետ. Արամ Անանյան

Թուրքիան չի համակերպվում տարածաշրջանում իր ազդեցությունը կորցնելու մտքի 
հետ. Արամ 
Անանյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Մերձավոր Արևելքը և տարածաշրջանը դիտարկում է նեոօսմանական սինդրոմի տեսնակյունից: Նա չի համակերպվում այն մտքի հետ, որ տարածաշրջանում կորցնում է իր ազդեցությունը: Այս մասին նշեց թուրքագետ Արամ Անանյանը Երևանում «Սիրիայի հակամարտություն. ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր անդրադարձը Հայաստանի վրա» թեմայով խորհրդաժողովի ընթացքում:

«Երբ 1923 թվականին ստորագրվեց Լոզանի պայմանագիրը և Թուրքիան պարփակվեց հարավային սահմաններում անգամ այն ժամանակ, ի հայտ եկան դժգոհություններ: Թուրքիան  նկրտումներ ուներ Իրաքի ու Սիրիայի հյուսիսի նկատմամբ: Ուսումնասիրելով «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած քաղաքականությունը` տեսնում ենք, որ իրենց հռչակած արժեքների և իրականացրած քաղաքականության միջև կա մեծ խզում: Այդ ուժը իշխանության եկավ այնպիսի լոզոնգուներով, որոնք արտահայտում էին խդիրների լուծման պատրաստակամություն, բայց, բախվելով իրականության հետ, թե Թուրքիայի ներսում, թե տարածաշրջանում, բոլորովին այլ իրավիճակ ձևավորվեց: Թուրքիան հռչակում էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքական գիծը, արդյունքում ստացավ «զրո հարևան` բազմաթիվ խնդիրներ»»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արամ Անանյանը:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում դիտարկելով ազգային փոքրամասնությունների խնդիրը` Արամ Անանյանը նշեց, որ Սիրիայի հյուսիսում ապրող թուրքմենական փոքրմասնություններին Թուրքիան փորձում է օգտագործել  ի շահ իրեն` քողարկելու իր համար ծանր մի հարց` քրդական խնդիրը: Տարածաշրջանային զարգացումները ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ քրդերի մոտ  առաջացան սեփական պետություն ունենալու սպասելիքներ, ինչը չէր կարող չմտահոգել Թուրքիային:

Վերադառնալով վերջին զարգացումներին` Արամ Անանյանը նշեց, որ ունենալով բազմաթիվ խնդիրներ հարևանների հետ` Թուրքիային ձեռնտու չէ ունենալ քաղաքական կայունություն իր հարևանների տարածքում: Ըստ թուրքագետի` ստեղծված անկայնությունն ինչ-որ առումով բխում է նաև Թուրքիայի շահերից:

«Այս զարգացումները ո՞ր տեսանկյունից են կարևոր և առանցքային Հայաստանի, հայերի համար». հարցին ի պատասխան, Արամ Անանյանը շեշտեց հայկական համայնքի, պատմամշակութային, հոգևոր ժառագության պահպանության հարցը:

«Սիրիայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության ժառանգների անմիջական սերունդն է, և այդ համայնքը մշտապես հիշեցնում է ցեղասպանության խնդրի մասին: Այսօր Սիրիայում սուր է դրված համայնքի, վանքերի, եկեղեցիների, դպրոցների պահպանության հարցը: Այստեղ մեզ համար մի կարևոր խնդիր ևս կա` Հայոց ցեղասպանության հիշողությունը: Սիրիայի հյուսիսը 100 տարի առաջ ամենամեծ «համակենտրոցման ճամբարն» էր, երբ Օսմանյան իշխանությունը ոչնչացնում էր մեր ժողովրդի զավակներին: Սրբոց նահատակաց  եկեղեցու պայթեցումն ազդանշան էր նրա, որ Սիրիայում զարգացումները խթանողները բացասական վերաբերմունք ունեն հայության պատմական հիշողության նկատմամբ»,-հավելեց Արամ Անանյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]