Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

KFC-ն տապակած ճտի համով եղունգների լաք է առաջարկել

KFC-ն  տապակած ճտի համով եղունգների լաք է առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: KFC արագ սննդի կետերի ցանցը, որը մասնագիտանում Է հավից պատրաստված ճաշատեսակների բնագավառում, տապակած ճտի համով եղունգների լաք Է թողարկել երկու տարբերակով՝ Original («Օրիգինալե) եւ Hot & Spicy («Սուր համեմունքներովե). Կոսմետիկական միջոցի թեստային խմբաքանակն առայժմ վաճառքի Է հանվել միայն Հոնկոնգում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Adweek-ին:

«Եղունգների ուտելի լաքի բաղադրատոմսը բացառիկ Է եւ հատուկ ստեղծվել Է, որպեսզի պահպանվի համը: Սակայն այն նաեւ եղունգների սովորական փայլուն լաքի տեսք ունի»,-ասել Է Ջոն Կոյը՝ Ogilvy գովազդային գործակալության կրեատիվ տնօրենը, որն զբաղվում Է արտադրանքի առաջմղմամբ:   

Բեժագույն կամ նարնջագույն երանգով լաքը, որը պատրաստված Է բնական բաղադրատարրերից, քսելուց հետո արագորեն չորանում Է եւ որոշ ժամանակ պահպանում Է իր համային հատկությունները:

KFC-ն արագ սնունդի կետերի ցանց Է, որը 1930 թվականին հիմնադրվել Է Քենթուկիի նահանգում (ԱՄՆ) ձեռնարկատեր Հառլանդ Սանդերսի կողմից: Մասնագիտանում Է հավից պատրաստված ճաշատեսակների բնագավառում, ինչպես նաեւ առաջարկում Է կարտոֆիլ-ֆրի, պաղպաղակ եւ անուշեղեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am