1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրիի «Վարդանանց» հրապարակում կմեկնարկեն Հռոմի Պապի պատարագի համար բեմի տեղադրման աշխատանքներ

Գյումրիի   «Վարդանանց»  հրապարակում կմեկնարկեն  Հռոմի Պապի  պատարագի համար բեմի տեղադրման աշխատանքներ

ԳՅՈՒՄՐԻ, 18  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիի   «Վարդանանց»  հրապարակում առաջիկայում կմեկնարկեն Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի  ձեռամբ մատուցվող   Սուրբ և Անմահ Պատարագի համար բեմի տեղադրման աշխատանքները: Նախգծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Այն կունենա խորան և այն ամենն, ինչը պահանջվում է. տեղադրված կլինի նաև խաչքար: Այս մասին մայիսի 18-ին Հայաստանի, Վրաստանի,  Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե առաջնորդարանում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Գյումրիի Հայ կաթոլիկների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: 

Թեև այցի ժամանակացույցն արդեն հրապարակվել է, սակայն ինչպես ասուլիսի ընթացքում տեղեկացրեցին՝ ծրագրային շեղումների մասին այս պահին խոսել հնարավոր չէ, քանի որ դա միայն Պապն անձամբ կարող է ասել:

Պատարագին մասնակցությունը կլինի հրավիրատոմսերով: Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել Սրբազան Քահանայապետի պատարագին, պետք է մինչև մայիսի 25-ը դիմեն Հայ Կաթողիկե առաջնորդարան: Պատարագին նախատեսվում է 15-25 հազար մարդու ներկայություն:  Այդ, ինչպես նաև հյուրերի ընդունման հետ կապված բոլոր աշխատանքներն իրականցնում է Հայ կաթողիկե առաջնորդարանը: «Արդեն իսկ գիտենք, որ տարբեր երկրների մոտ 3 հազար մարդ է ցանկություն հայտնել գալ Գյումրի: Բոլոր հարցերը փորձում ենք ըստ պատշաճի կատարել: Կա ստեղծված հանձնախումբ: Հռոմի Պապին կուղեկցեն կարդինալներ, կլինեն  շատ ուխտավորներ»,-նշեց Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:

Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան« Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ Մայր Տաճար: «Գյումրու քաղաքապետարանն արդեն բավական աշխատանք իրականացրել է ճանապարհների մաքրման և հարթեցման ուղղությամբ: Վստահ ենք` ինչ երթուղով անցնելու է Սրբազան քահանայապետն այդ օրը, լինելու է պատշաճ մակարդակի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց Գյումրիի Հայ կաթոլիկների ժողովրդապետը:

Ինչ վերաբերում է Սրբազան Քահանայապետի կողմից պատարագ մատուցելու համար Գյումրիի ընտրությանը,   Գյումրիի Հայ կաթողիկեների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը նշեց, որ եթե 2001 թվականին Հովհաննես Պողոս Պապը  որոշեց Սուրբ Պատարագ մատուցել Սբ Էջմիածնում՝ հաշվի առնելով քրիտոնեության ընդունման 1700 ամյակը, ապա այս անգամ Սրբազան Քահանայապետը ցանկացել է լինել այն վայրում, որտեղ ամենամեծ կաթողիկե համայնքն է: 

Բացի դրանից, Գյումրիի  «Սրբոց նահատակաց» եկեղեցին Հայաստանի« Վրաստանի« Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ եկեղեցին է: Հայաստանի« Վրաստանի« Ռուսաստանի հայ կաթողիկեների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991թ. Հռոմի Սրբազան Պապ Սբ Հովհաննես Պողոս Բ-ի կողմից և գտնվում է նրա հովանու ներքո՝ Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ: Առաջնորդության ներկայիս գլուխն է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

 Գյումրիի Հայ կաթողիկեների ժողովրդապետն ու առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատուն`   Տ. Հովսեփ քհն. Գալստյանը, վստահ են՝ Սրբազան քահանայապետի այցը Հայաստան տարբեր առումներով դրական ազդակ է՝ թե քաղաքական և թե՛ նաև սոցիալական: «Բնականաբար, Պապի ներկայությունը Հայաստանում արդեն իսկ ազդակ կլինի, որ նաև բոլորի ուշադրությունը սևեռվի Գյումրիի սոցիալ-տնտեսական խնդիրներին: Մի շարք լրատվամիջոցեր արդեն Գյումրիում են և դեռ կլինեն այս այցի հետ կապված և կարծում եմ, նյութեր կպատրաստվեն նաև քաղաքի մասին: Կարծում ենք, որ սա նաև լավ հնարավորություն է ևս մեկ անգամ խոսելու Գյումրիի խնդիրների մասին: Բայց այս այցի ամենամնայուն արժեքը կլինի հոգևորի բարձրացումը: Պապի այցը բոլորիս մեջ թողնելու է հոգևոր զարգացման արժեք»,-նշեց  Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:

Այս այցն, ըստ բանախոսների, կլինի նաև խաղաղության կոչ: «Ժամանակացույցով նախատեսված է նաև Աղոթք Խաղաղության համար: Պապը նաև մի քանի առիթ է ունենալու իր պատգամը հղելու ժողովրդին նաև իր պատարագի ընթացքում, որը մեծ ազդեցություն է ունենում ժողովրդի վրա: Հռոմի Պապը, ճիշտ է, քաղաքական գործիչ չէ, նրա այցը երբեք չի ունենա քաղաքական նպատակ, բայց որպես այդ այցելության պտուղ կլինի նաև այդ հարթակում ու որպես հզորագույն մունետիկ, աշխարհի խղճի ձայն, Պապի այցը, չենք բացառում, որ կարող է ունենալ շատ հեռու գնացող արդյունքներ ու նաև պետք է հաշվի առնենք, որ Հայաստան այցից մի քանի ամիս հետո՝ սեպտեմբերին, Պապը այցելելու է Ադրբեջան ու հանարավոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող ջանքերը Պապի այցի շնորհիվ թևակոխեն այլ փուլ»,-հավելեց առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատու   Տ. Հովսեփ քհն. Գալստյանը:

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապը« ինչպես հայտնի է« Հայաստան կայցելի 2016թ. հունիսի 24-26-ը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի« Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի և Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի (առաջնորդ` կաթողիկե հայոց Հայաստանի« Վրաստանի« Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի): Սրբազան Պապի այցի առթիվ այդ օրերին Հայաստանում կլինի նաև Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարք Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը՝ հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]