Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եթե տղա ծնվի` կրելու է իր հերոս հայրիկի անունը. ապրիլի 3-ին զոհված Գեղամ Մկրտչյանը չի իմացել կնոջ հղի լինելու մասին

Եթե տղա ծնվի` կրելու է իր հերոս հայրիկի անունը. ապրիլի 3-ին զոհված Գեղամ Մկրտչյանը չի 
իմացել կնոջ հղի լինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի շրջանի Վանք գյուղում 1986 թվականին ծնված, պայմանագրային զինծառայող Գեղամ Մկրտչյանը, ով ապրիլի 3-ին զոհվել է Թալիշում` հակառակորդի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով, այդպես էլ չի իմացել, որ հայր է դառնալու: Այդ մասին նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գեղամի կինը` Անուշը, ով ևս ծառայում է Արցախի Պաշտպանության բանակում:

Անուշն ու Գեղամը ծանոթացել են ծառայության ընթացքում, ամուսնացել, սակայն միասին հասցրել են ապրել ընդամենը 6 ամիս:

«Ամուսինս զոհվել է ապրիլի 3-ին: Ինձ սկզբում չէին ասել: Ասել էին միայն, թե ծանր վիրավորվել է ու տեղափոխել են հիվանդանոց: Ապրիլի 4-ին իմացա այդ մասին: Վատացա, ինձ տեղափոխեցին հիվանդանոց, ու այդ ժամանակ իմացա, որ երեխայի եմ սպասում: Սեռը դեռ չգիտեմ: Եթե որդի ունենամ՝ հոր անունն է կրելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Անուշ Հյուսնունցը:

Գեղամի կինը պատմեց, որ ամուսինը հայրենասեր էր, ընկերասեր, բարի և հենց հայրենասիրության արդյունքում էր, որ անցել էր պայմանագրային ծառայության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am