Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

30 երկրից ժամանած երիտասարդներ կմասնակցեն միջազգային ֆորումին

30 երկրից ժամանած երիտասարդներ կմասնակցեն միջազգային ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանում հուլիսի 3-9-ը տեղի կունենա միջազգային ամենամեծ երիտասարդական ֆորումը տարածաշրջանում: Միջոցառման կազմակերպիչները՝  Հայաստանի եվրոպական երիտասարդական պառլամենտի անդամները, նշում են, որ իր գործունեության շուրջ երեք տարվա ընթացքում ԵԵՊ-ն իրականացրել է ավելի քան 36 նախագիծ, որոնց մասնակցել են շուրջ 3 600 հայ երիտասարդներ, և Հայաստան են այցելել ավելի քան 620 երիտասարդներ արտասահմանից:

«Այս տարվա ֆորումին կմասնակցեն աշխարհի ավելի քան 30 եվրոպական երկրի շուրջ 200 երիտասարդ առաջնորդներ: Ֆորումի օրակարգի մաս են կազմելու ոչ միայն ակադեմիական քննարկումներն ու գործունեությունը, այլև տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում մասնակիցները կծանոթանան այլ երկրների մշակութային առանձնահատկություններին՝ ձեռք բերելով միջմշակութային հարաբերություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ֆորումի գլխավոր կազմակերպիչ Արման Գասպարյանը:

Խոսելով Հայաստանի եվրոպական երիտասարդական պառլամենտի մասին՝ ԵԵՊ Հայաստանի գործադիր տնօրեն Արմինե Խամոյանը նշեց, որ կազմակերպությունն ստեղծվել է երիտասարդների կողմից երիտասարդների համար:
«Ամբողջ կազմակերպչական անձնակազմը ներկայացնում են երիտասարդները: Մեր գործունեության նպատակներից մեկն այն է, որպեսզի երիտասարդն ավելի քաջատեղյակ լինի արդիական խնդիրներին աշխարհում և, հատկապես, Հայաստանում»,- ասաց Արմինե Խամրոյանը: Նրա խոսքով՝ կազմակերպությունը օգնում է, որպեսզի երիտասարդը ավելի լավ պատկերացնի, թե ինչպիսի լուծումներ կարող են տալ այդ խնդիրներին և ապագայում  այդ խնդիրների լուծումների մասնակիցը դառնալ:

«Մեր ամենամեծ նպատակն այն է, որպեսզի երիտասարդը լինի ակտիվ քաղաքացի, հասկանա իր քաղաքացական պարտավորությունները և իրավունքները և կարողանա ճիշտ օգտագործել դրանք »,- եզրափակեց Արմինե Խամոյանը:

Յոթնօրյա ֆորումի ընթացքում մասնակիցները, ընդգրկված տասը հանձնաժողովներում, կքննարկեն արդի խնդրահարույց թեմաներ՝ օֆշորային կազմակերպությունների, հարկերից խուսափման, կոռուպցիայի և այլն վերաբերյալ: Առկա 10 խնդիրների համար երիտասարդները կմշակեն լուծումների համալիր փաթեթներ, որոնցից լավագույնները կհանձնվեն Եվրոպական պառլամենտի դատին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]