Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրացագետն ընդգծում է հայկական համայնքի հակվածությունը սատարելու գործող իշխանությանը

Վրացագետն ընդգծում է հայկական համայնքի հակվածությունը սատարելու գործող 
իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին վիրահայերը հիմնականում սատարելու են գործող իշխանությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հուլիսի 4-ի ասուլիսում նման տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: «Վրաստանի հայ համայնքն ավելի քան 50 տոկոսով սատարելու է «Վրացական երազանք» կուսակցությանը, քանի որ, ի տարբերություն նախկին իշխանությունների, այս իշխանությունները չեն օգտագործում ռեպրեսիվ գործողություններ հայ համայնքի նկատմամբ: Իհարկե, որոշակի խնդիրներ գործող իշխանությունները ունեն, բայց դա հիմնականում  կապված է արտաքին գործոնի հետ՝ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների, ռուսական ռուբլու արժեզրկման, որոնք բացասական ազդեցություն թողեցին Վրաստանի տնտեսության վրա»,- նշեց վրացագետը: Նրա խոսքով՝ այս ընտրությանն Ախալքալաքը և Նինոծմինդան միանալու են և կազմելու են մեկ ընտրաշրջան, որտեղ մեծամասնական ընտրակարգով հիմնական պայքարը ընթանալու է հայ թեկնածուների միջև:

«Տեսականորեն այնտեղից ընտրվելու է մեկ հայ պատգամավոր: Համամասնական կարգով հայերը ընդգրկված են լինելու «Վրացական երազանք», «Միացյալ Ազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների  ընտրացուցակներում, որտեղ նույնպես խորհրդարան մտնելու հնարավորությունը մեծ է»,- ասաց վրացագետը:

Ջոնի Մելիքյանը նշեց, որ Վրաստանի այս տարվա խորհրդարանական  ընտրությունները անցնելու են հետաքրքիր պայքարում: «Այս պահի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ են ներկայացրել մոտ 50 կուսակցություններ: Այս ընտրությունները հետաքրքիր պայքարում է անցնելու, քանի որ վերջին հարցումները ցույց են տալիս, որ երկրում հիմնական ուժ կազմող կուսակցությունների սատարողների թիվը բավականին ցածր է, իսկ հարցվածների 30-40 տոկոսը ընդհանրապես չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու: Դա հնարավորություն է տալիս, որպեսզի պայքարի մեջ մտնեն ավելի թույլ կուսակցություններ,  որոնք նույնպես կարող են ունենալ  իրենց մանդատները խորհրդարանում»,- նշեց վրացագետը:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]