Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինվազիվ սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը վերանայվելու է

Ինվազիվ սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը վերանայվելու է

ԳՅՈՒՄՐԻ, 14  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժհաստատությունները և մատակարարները պետք է վերանայեն գնային քաղաքականությունը: Խոսքը հիմնականում վերաբերում է սրտի ինվազիվ միջամտությունների մատչելիության ապահովմանը: Այս մասին նշեց  աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Գյումրիում  նախարարը ծանոթացավ «Գյումրու բժշկական կենտրոն»-ի հեմոդիալիզի և ինվազիվ սրտաբանության բաժանմունքներում ծավալվող աշխատանքներին:

«Մենք քննարկեցինք ծախսարդյունավետությունը և գնային քաղաքականությունը: Վերջին ամիսներին որոշակի գնային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մայրաքաղաքի հիվանդանոցներում, չեն կարող շրջանցել նաև Գյումրին, ուստի և այդ հարցը քննարկեցին տեղում և կքննարկենք նախարարությունում՝ բոլոր   մատակարարողների և բուժօգնություն իրականացնողների հետ: Ինվազիվ սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը պետք է վերանայվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Արմեն Մուրադյանը՝ վստահեցնելով, որ ինվազիվ սրտաբանության միջամտությունները հանրապետությունում իրականացվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան:

«Չնայած դրան, ծախսարդյունավետության պատճառով, չենք կարող համահունչ մատչելիություն ապահովել, ուստի, որակի պահպանման պարագայում, մենք ունենք գնային փոփոխությունների անհրաժեշտության: Կարծում եմ, մոտ օրերս պետք է լինեն համապատասխան փոփոխությունները և մեր բնակիչները պետք է կարողանան ստանալ  մեր երկրում ամենազարգացած բժշկական օգնություններից՝ սրտային վիրաբուժությունը՝ մատչելի: Առաջին հերթին պետք է վերանայենք պետական պատվերի գները՝ նվազեցնելով: Կարծում եմ դրա հետ մեկտեղ, շուկայական գները ևս կփոխվեն: Համոզված եմ, եթե դիմենք բուժօգնություն իրականացնողներին, մատակարարներին և կարողանանք փաստարկներ ներկայացնենք, որ կա հիվանդների թիվ, բայց գնի պատճառով դիմելիությունը նվազ է, ապա ամեն ինչ կստացվի»,-հավելեց ՀՀ առողջապահության նախարարը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]