Հասարակական

ՀՀ օմբուդսմենը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի գործընկերոջը

1 րոպեի ընթերցում

ՀՀ օմբուդսմենը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Նամակում, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի՛ պարոն Թուբոն,

Գիշերը տեղեկացա Նիսում տեղի ունցած ահաբեկչության սարսափելի լուրին: Առանձնակի ծանր է, երբ զոհերի ու վիրավորների թվում հայտնվում են երեխաներ. սա ողբերգություն է: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ խորին ցավակցությունս եմ հայտնում Ձեզ»:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ գտնվում է ծայրահեղ վիճակում:

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում