Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մայր Աթոռը կոչ է անում պահպանել զգոնություն, չտրվել սադրանքների և խուսափել նոր բախումներից

Մայր Աթոռը կոչ է անում պահպանել զգոնություն, չտրվել սադրանքների և խուսափել նոր 
բախումներից

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցին և հոգևորականությունը ջանքեր են գործադրում, որպեսզի ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, որն այլընտրանք չունի: Երևանում ստեղծված իրադրության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան` նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տեր Համբարձում քահանա Դանիելյանը: «Իսկապես ցավ ենք ապրում և մտահոգ ենք Երևանում կատարվող ցավալի դեպքերի առիթով, երբ կրկին վրդովված է մեր ժողովրդի խաղաղ կյանքը: Ցավոք, ունենք մեկ զոհ և տասնյակ վիրավորներ: Ցավակցում ենք զոհված հայորդու ընտանիքի անդամներին, հարազատներին և աղոթում նրա հոգու հանգստության համար, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում բախումների հետևանքով տուժածներին: Տեղյակ եք, որ օրեր առաջ Մայր Աթոռը հայտարարություն տարածեց, որում Վեհափառ Հայրապետը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն իրենց խորը մտահոգությունն արտահայտեցին ստեղծված կացության մասին` ողջախոհության կոչ  անելով և հորդորելով խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Դժբախտաբար, եկեղեցու, մտավորականների և շատերի կոչն անտեսվեց, որի արդյունքը երեկվա և գիշերվա լարված մթնոլորտն ու բախումներն էին:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել զգոնություն, չտրվել սադրանքների և խուսափել նոր բախումներից, անցանկալի զարգացումներից, որոնք վտանգում են մեր ազգի և պետության շահերը»,-ասված է պատասխանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am