Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մեծ Մասրիկում ամբողջությամբ վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման համակարգը

Մեծ Մասրիկում ամբողջությամբ վերակառուցվում է խմելու ջրի մատակարարման 
համակարգը

ԳԱՎԱՌ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում այս տարվա հուլիսից սկսվել եւ ընթանում են խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտից հետո գյուղը հիմնովին կլուծի կանոնավոր եւ շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մեծ Մասրիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Էդիկ Պողոսյանը, շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության աշխատակազմի, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից տրամադրված 694 միլիոն դրամի հաշվին:

Մեծ Մասրիկի գյուղապետարանի կողմից կատարված համաֆինանսավորումը կազմել է 34 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսված է 14 կիլոմետր արտաքին ցանցի, 6 կիլոմետր ներքին ցանցի, 1 քլորակայանի, 1 պահակատան, 4 մարիչ հորերի, 6 դիտահորերի կառուցում:

«Անցած մեկուկես ամիսների ընթացքում «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ շինարարներն աշխատել են ամբողջ թափով՝ իրականացնելով աշխատանքների ամբողջ ծավալի մոտ 30 տոկոսը: Շինարարությունը ծրագրով նախատեսված է ավարտել երկու տարում, սակայն շինարարները ձգտում են այս տարվա ընթացքում ավարտել հիմնական աշխատանքները:

Գյուղի համար այս ծրագիրն ուներ անչափ կարեւոր ու կենսական նշանակություն:Հատկապես արտաքին ցանցի վերակառուցումը խիստ անհրաժեշտ էր, քանի որ կորուստներն այստեղ կազմում էին մոտ 50 տոկոս.շինարարների կողմից կատարված չափումները ցույց տվեցին, որ 30 լիտր վայրկյան հզորության ջրաղբյուրներից օրվա կարգավորիչ ջրամբար է հասնում մոտ 15 լիտրը: Մեր ունեցած մոտ 16 կիլոմետր ներքին ցանցից վերջին տարիներին տարբեր ծրագրերով նորոգել էինք մոտ 12 կիլոմետրը: Մնացած 4 կիլոմետրը կառուցվում է այն թաղամասերում, որտեղ բացակայել է ներքին ցանցը: Այս ծրագրի ավարտով մենք հիմնովին կլուծենք խմելու ջրի կանոնավոր ու շուրջօրյա մատակարարման խնդիրը:Շուրջօրյա ջրամատակարարում կունենան ոչ միայն բոլոր տնտեսությունները, այլ նաեւ պետական ու մասնավոր հաստատությունները, սպասարկման օբյեկտները, անասնապահական ֆերմաները»-ներկայացրեց Էդիկ Պողոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am