Քաղաքականություն

Միքայել Մելքումյանն անդրադարձել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը

2 րոպեի ընթերցում

Միքայել Մելքումյանն անդրադարձել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը: Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Մելքումյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին և վերադառնալու որոշումն էլ ինքը պետք է կայացնի: «Դուք գիտեք, որ նա հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: Հիմա կվերադառնա նա քաղաքականություն, թե ոչ, ինքն է որոշելու, ես չեմ կարող որևէ բան ասել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց պատգամավորը:

Մելքումյանը հերքեց խոսակցություններն այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետևում կանգնած է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և նրա հրաժարականից հետո ԲՀԿ-ն կարող է լուրջ խնդիրներ ունենալ: «ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, ով երկար ժամանակ ղեկավարել է կուսակցությունը, հիմա նա հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին, և կուսակցության ղեկավարումը ստանձնել է Նաիրա Զոհրաբյանը: Մենք որևէ խնդիր չունենք, մենք պահպանել ենք մեր տարածքային կառույցները, մեր պատգամավորներն իրենց տեղերում են: Բոլոր նրանք, ովքեր լքել են կուսակցությունը, հաջողություն ենք մաղթում իրենց»,- ասաց Մելքումյանը:

Նա հավելեց, որ իրենք միշտ մարզեր են այցելում, հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ: «Դուք պետք է տեսնեք, թե ինչպես են մեզ դիմավորում մարզերում: Ես ասեմ` անգամ մարզեր կան, որտեղ մարդիկ տեղյակ չեն, որ Գագիկ Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից և շարունակում են կուսակցությունը կապել նրա անվան հետ»,- եզրափակեց պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում