Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ռուսական ռազմաբազայի երկու պայմանագրային զինծառայողներ են մահացել Վանաձորում ՃՏՊ-ի հետևանքով

Ռուսական ռազմաբազայի երկու պայմանագրային զինծառայողներ են մահացել Վանաձորում 
ՃՏՊ-ի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմական բազայի երկու պայմանագրային զինծառայողներ զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ռուսական բազայի մամուլի ծառայությունից: Ըստ նախնական տվյալների` պայմանագրային զինվորականը ծառայությունից ազատ ժամանակ սեփական մեքենայով երթևեկելիս կորցրել է կառավարումն ու գլորվել ջրափոսը Վանաձոր քաղաքում: Մեքենայում եղել են ևս երեք պայմանագրային զինծառայողներ: Արդյունքում երկուսը մահացել են, մյուս երկուսը տեղափոխվել են Երևանի զինվորական հոսպիտալ, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Իրավապահ մարմիններն ու ռուսական ռազմաբազան իրականացնում են ՃՏՊ-ի փաստերի ուսումնասիրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am