Քաղաքականություն

Քերին ԼՂ հակամարտության կարգավորման համար պայմաններ չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Քերին ԼՂ հակամարտության կարգավորման համար պայմաններ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար դեռևս պայմաններ չեն ձևավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Քերին խոսել է Վաշինգտոնում կազմակերպված ամենամյա ֆորումի ժամանակ:

Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է և ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:

ԱՄՆ պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չի դասվում նման հակամարտությունների շարքին: Նրա համոզմամբ` նմանօրինակ հակամարտությունները բարդ են, սակայն կարելի է տեսնել այն միջոցները, որոնցով դրանք կարելի կլինի թողնել անցյալում, «եթե մարդիկ ընդունեն հստակ համալիր որոշումներ»: «Կարծում եմ, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մտնում է այս կատեգորիայի մեջ»,- ընդգծել է Քերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում