Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տնտեսագետը ՀՀ Կառավարության ծրագրի հիմնական շեշտադրումներ է համարում ինստիտուցիոնալ բարեփոխումները

Տնտեսագետը ՀՀ Կառավարության ծրագրի հիմնական շեշտադրումներ է համարում 
ինստիտուցիոնալ բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կառավարության ծրագրում հիմնական շեշտադրումները դրված են ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա՝ օրենսդրություն, կանոնակարգումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:  Նրա խոսքով՝ կառավարության ծրագրից տպավորություն է ստեղծվում, որ այդ բարեփոխումների նպատակն իրավիճակը կառավարելի, վերահսկելի, գուցե նաև, ինչ-որ իմաստով դրանք արագացնելն է:

«Այն, ինչ արտացոլված է ծրագրում, արտացոլված է նաև գերատեսչությունների ռազմավարություններում և նորություններ չի: Այսինքն, այդ ամենն, այսպես թե այնպես, իրականացվում էր տարբեր ռազմավարությունների, պայմանավորվածությունների շրջանակներում»,-նշեց Եղիազարյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ ծրագիրը նախ և առաջ պետք է համահունչ լինի ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին և այն մարտահրավերներին, որոնք ծանրացած են Հայաստանի առաջ: Նա առաջնահերթ համարեց Հայաստանի համար արտաքին բարենպաստ իրավիճակների ստեղծումն, առանց որոնց հնարավոր չի լուծել մնացած խնդիրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]