Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնել է «Անահիտ» կինոմրցանակաբաշխությունը

Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնել է «Անահիտ» կինոմրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ»  առաջին մրցանակաբաշխությունը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական ազգային կինոակադեմիայից, «Անահիտ» մրցանակաբաշխության նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու  լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը: Հայկական ժամանակակից կինոյի պատմության մեջ իրենց ավանդն ունեցող Հայկական ազգային կինոակադեմիայի 30-ից ավելի անդամների  որոշմամբ մրցանականեր կհանձնվեն հետևյալ անվանակարգերում՝

1. Լավագույն խաղարկային ֆիլմ

2. Լավագույն վավերագրական ֆիլմ

3. Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

4. Լավագույն անիմացիոն ֆիլմ

5. Լավագույն ռեժիսոր 

6. Լավագույն օպերատոր

7. Լավագույն սցենարիստ 

8. Լավագույն դերասան

9. Լավագույն դերասանուհի

10. Լավագույն նկարիչ

11. Լավագույն կոմպոզիտոր  

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ից և կշարունակվի մեկ ամիս: Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ-ի հոկտեմբերն արտադրված այն ֆիլմերը, որոնք հանդիսանում են ՀՀ պետական կամ մասնավոր ստուդիաների արտադրանք կամ այն համատեղ արտադրությունները, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից ավելի ֆինանսական մասնակցություն, և որոնց ստեղծագործական հիմնական կազմի  ներկայացուցիչների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:  Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող է ներկայացնել միմիայն ֆիլմի իրավատերը: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]