1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մի վնասիր». Երևանյան մանկապարտեզում սաներին դաստիարակում են բժշկության ոսկե կանոնով

«Մի վնասիր». Երևանյան մանկապարտեզում սաներին դաստիարակում են բժշկության 
ոսկե 
կանոնով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 108 մանկապարտեզում աշնանային հանդեսն առողջ ապրելակերպին էր նվիրված: «Ինչով են անհրաժեշտ վիտամիններն օրգանիզմին, ինչու պետք է երեխաներն ուտեն մրգեր և բանջարեղեն, արդյոք պետք է ուտելուց առաջ լվանալ ձեռքերը». այս ու ճիշտ սնվելուն առնչվող այլ հարցերի էին մանկապարտեզի սաները պատասխանում՝ խորագրում ունենալով բժշկության ոսկե կանոնը՝ «Մի վնասիր»:

«Մենք նպատակ ունենք ամրապնդելու երեխաների գիտելիքները, ցույց տալու ծնողներին նրանց բալիկների պատրաստվածությունը՝ հատկապես առողջությանը վերաբերող հարցերում, քանի որ առողջ սերունդ դաստիարակելը մեր պարտքն է, մանավանդ, երբ այդ ամենն ուղեկցվում է նաև հայրենասիրական դաստիարակությամբ. մեզ առողջ և հայրենասեր սերունդ է անհրաժեշտ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշում է մանկապարտեզի տնօրեն Նունե Իսրայելյանը: Նա համոզված է, որ նման խորագրով միջոցառումը կնպաստի նաև երեխաների բացակայությունների նվազմանը:

«Շատ է խոսվում, որ երեխաները հիվանդանում են ու հաճախ բացակայում, մենք էլ մեր կողմից փորձեցինք ձայն բարձրացնել ու ասել՝ եթե երեխաները ճիշտ սնվեն, առողջ ապրելակերպ վարեն, քիչ կհիվանդանան, չեն բացակայի նաև մանկապարտեզից ու պարապմունքներից»,-ընդգծում է տնօրենը: Ավագ խմբի դաստիարակ Վարսենիկ Բաբայանը հանդեսի սցենարը մտահղացնելիս առաջնորդվել է այն գաղափարով, որ երեխաներն իրենք գտնեն իրենց հուզող հարցերի պատասխանները: Նրանցից շատերը մինչև հանդեսի նյութերին ծանոթանալը չէին ցանկանում ուտել առաջին կերակրատեսակները, հրաժարվում էին այս կամ այն ուտելիքից, քանի որ դրա մեջ իրենց չնախընտրած բանջարեղեններն են: «Իսկ հանդեսի ժամանակ ստանալով ճիշտ խորհուրդներ միմյանցից, արդեն գիտեն, թե ինչու է անհրաժեշտ ուտելուց առաջ լվանալ ձեռքերը, գիտեն, թե որ միրգն ու բանջարեղենն ինչ վիտամիններ են պարունակում, գիտեն, թե ինչով է կարևոր առավոտյան նախավարժանքն իրենց օրգանիզմն առողջ ու կազդուրված պահելու համար, անգամ գիտեն, թե ինչու իրենց տատիկը կոնֆետ չի ուտում՝ ասելով, թե «շաքարը կբարձրանա»: Հիմա նրանք ավելի հասուն են ու վստահ եմ, որ յուրացրեցին առողջ սնվելու մի քանի գաղտնիք»,-նշում է դաստիարակը:

Ի դեպ, միջոցառումը հատուկ հյուր ուներ` «Մի վնասիր» հայաստանյան հեռուստահաղորդման պրոդյուսերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]