Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը եւ Ռուսաստանն ստորագրեցին երկու երկրների միավորված զորախմբի համաձայնագիրը

Հայաստանը եւ Ռուսաստանն ստորագրեցին երկու երկրների միավորված զորախմբի 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունները նոյեմբերի 30-ին ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն Էր տվել եւ հանձնարարել Էր Հայաստանի հետ ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագրի նախագիծը, որը «համարժեք հակազդում կապահովի զինված հարձակմանը, ինչպես նաեւ կողմերի անվտանգության մյուս մարտահրավերներին ու սպառնալիքներին»:

Ինչպես նշել Է Վիգեն Սարգսյանը զորախումբը կներառի Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը եւ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ:

Երկու երկրների պաշտապանության նախարարները նաեւ ստորագրել են 2017 թվականի համագործակցության պլանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am