Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպական արժեքները ներկայացվել են «Ճանապարհ» մշակութային ծրագրի շրջանակներում

Եվրոպական արժեքները ներկայացվել են  «Ճանապարհ» մշակութային ծրագրի շրջանակներում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստի միջոցով եվրոպական արժեքները տարաբնույթ միջոցառումներով կյանքի են կոչվել  Գյումրու Բեռլին Արթ Հոթելի կողմից՝ «Ճանապարհ» մշակութային ծրագրի շրջանակներում: Ծրագիրը  հիմնականում ներառում է հավասարության, խոսքի ազատության, հանդուրժողականության և ժողովրդավարության զարգացման բաղադրիչները: Այն իրականացվել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության  կենտրոնի Գյումրու մասնաճյուղի աջակցությամբ:

 Ծրագրի շրջանակներում անցած օրերին տեղի են ունեցել  արվեստագետների, արվեստաբանների, ինչպես նաև  հրավիրված եվրոպացի արվեստագետ՝ Յիրկա Փֆալի կողմից անցկացվող դասախոսություններ, վարպետության դասեր:

Այս մասին դեկտեմբերի 5-ին, Գյումրիում հրավիրած մամուլի-ասուլիսի ժամանակ տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար« դեսպան Պյոտր Սվիտալսկին, Բեռլին Արթ Հոթելի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը և Յիրկա Փֆալին: Նույն օրը տեղի ունեցավ նաև մասնակից արվեստագետների համատեղ ցուցահանդես:

«Ինձ համար ուրախալի է, որ մարդու իրավունքների պաշտպանության թեման կամ խոսքի ազատությունը դասվում է առաջնային խնդիրների շարքին« ողջունում եմ ձեր նախաձեռնությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Ինչպես տեղեկացրին պատասխանատուները՝ հաշվի առնելով այն, որ դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքի պաշտպանության օրն է, ծրագրի շրջանակներում անցկացվել են նաև մարդու իրավունքերին նվիրված այլ միջոցառումներ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]