Հասարակական

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 11 տոկոսով

1 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 11 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի նոյեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 29 տոկոս աճ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1916522 մարդ, որը 11 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին 11 ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 15848 տոննա ապրանք, որը 84,1 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում