Հասարակական

Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում ՀՀ Նախագահի անունից ծաղկեպասակներ են դրվել զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում ՀՀ Նախագահի անունից ծաղկեպասակներ են դրվել զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում տեղի են ունեցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի անունից ծաղկեպսակներ են դրվել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրիում տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասած վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում