Արցախ

Ուկրաինայի հայերի միության նախագահ է ընտրվել Վիլեն Շատվորյանը

1 րոպեի ընթերցում

 Ուկրաինայի հայերի միության նախագահ է ընտրվել Վիլեն Շատվորյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության տարեկան համաժողովի արդյունքներով միության նախագահի պաշտոնում արդեն երկրորդ անգամ ընտրվել է Վիլեն Շատվորյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միության կազմակերպած կոնֆերանսին մասնակցել են նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, միության տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարները, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաև Ուկրաինայի տարածաշրջաններից հրավիրված հյուրեր:

Ուկրաինայի հայերի միության նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում