Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական լույսերի միացման արարողությունը

Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական լույսերի միացման 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ձնե քանդակները դեկտեմբերի 19-ից Ազատության հրապարակում տոն և ամանորյա հրաշք կպարգևեն փոքրիկներին: 

Միջոցառման նախաձեռնող է HD ստուդիոյի տնօրեն Կարեն Խաչատրյանը և նրա թիմը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ստուդիոյի տնօրենն ասաց, որ ամբողջ աշխարհում արդեն այս մոտեցումը գործում է երկար տարիներ։ «Մենք քաղաքապետարանին առաջարկել ենք այստեղ ծրագիրը անցկացնելու միտքը։ Մոտ երեք տարի արդեն առաջարկում էինք, և այս տարի հաջողվեց իրականացնել։ Խնդիրը ամենևին նախագիծը հավանել կամ չհավանելը չէր։ Ուղղակի մտավախություն կար, թե ինչպես կանցնի, ինչպես կստացվի։ Այլ խնդիրներ էլ կային, օրինակ լինում էր տարի, որ ձյունը քիչ էր լինում, գումարը չէր բավականացնում և նմանատիպ փոքրիկ այլ հարցեր էին առաջանում։ Այս տարի ամեն ինչ համընկավ՝ ըստ կանխատեսումների ձմեռը պետք է ցուրտ լիներ, եւ այդպես էլ կա։ Ու քանի որ դեռ ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում, սկսեցինք համագործակցել քաղաքապետարանի հետ»,- ասաց Կարեն Խաչատրյանը։ 

Նախագծի գեղարվեստական ղեկավար Դավիթ Այվազյանը համակարգում է քանդակագործների աշխատանքը, էսքիզների նախապատրաստումը։ 

Ծրագիրն իրականացնելու համար մասնակցում են, և՛ արվեստի դպրոցի սաներ, և՛ պրոֆեսիոնալ քանդակագործներ։ «Շատ հետաքրքիր է այն փաստը, որ պրոֆեսիոնալները սովորեցնում են երեխաներին քանդակել։ Իհարկե, սաներն իրենց ուսուցիչների հետ են գալիս, բայց այստեղ նաև վարպետաց դասեր են անցկացվում և ընդհանուր թիմային աշխատանք կա»,- նշեց Խաչատրյանը։ 

«Որպես գեղարվեստական ղեկավար, իմ դերակատարումը կայանում է նրանում, որ ես ընտրում եմ քանդակները, մեխանիզմներ եմ մշակում։ Քանդակները ընտրել եմ մեկ սկզբունքով. քանի որ պիտի երեխաները աշխատեին, դրանք ընտրվել են արվեստի դպրոցների սաների էսքիզների հիման վրա, և շեշտը դրվել է այն բանի վրա, որպեսզի դրանք լինեն պարզ և հեշտ, ճանաչելի ֆիգուրներ»,- ասաց Դավիթ Այվազյանը։ 

Կարեն Խաչատրյանը նշեց, որ բոլոր արվեստի դպրոցներում հայտարարված է եղել միջոցառման մասին, ովքեր ցանկություն են ունեցել, ներկայացրել են էսքիզ և ըստ դրա ընտրվել են մասնակիցները։ «Մտածում էինք, որպեսզի լիներ ինչ-որ մրցույթ, բայց այս տարի մի փոքր էքսպերիմենտալ է ստացվում։ Սակայն ես գոհ եմ»,- ասաց HD ստուդիոյի տնօրենը։  

Հարցին, թե ինչպե՞ս էն քանդակները պահվելու, որպեսզի չհալվեն, Խաչատրյանը պատասխանեց. «Ձյան ու սառույցի տարբերությունը կայանում է նրանում, որ արևի ճառագայթների ընկնելու դեպքում սառույցը հալվում է դրսից և կորցնում իր նախնական տեսքը։ Իսկ ձյունը հալչում է ներսից, այսինքն՝ ջուրը ներծծվում է և գիշերը, երբ բացասական աստիճան է լինում, այն անմիջապես սառչում է և տեսքը ինչ-որ չափով մնում է»։ 

Ծրագրում ներգրավված են Օրրան հիմնադրամի, Իգիթյան մշակութային կենտրոնի, Կոջոյան կրթահամալիրի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երեխաները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]