Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

ՀՀ վարչապետը լրագրողներին մաղթել է դեպի վաղվա օրը լավատեսությամբ վերադառնալ աշխատանքի

ՀՀ վարչապետը լրագրողներին մաղթել է դեպի վաղվա օրը լավատեսությամբ  
վերադառնալ աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում դեկտեմբերի 26-ին տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ, մաղթել ջերմություն, խաղաղություն և սեր նրանց ընտանիքներին: «Հուսով եմ, որ դուք հնարավորություն կունենաք Նոր տարուն ձեր բարեկամներով, ձեր ընտանիքի անդամներով, ընկերներով հավաքվել, բազում լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասել, և բոլոր այդ բարեմաղթանքները կկատարվեն:  Ցանկանում եմ, որ Նոր տարվա տոներից հետո բոլորդ աշխատանքի վերադառնաք լավատեսությամբ դեպի վաղվա օրը և անհանդուժողական ու լավ առումով ագրեսիվ ձեր աշխատանքի նկատմամբ՝ ձեր ֆունկցիաներն ու առաքելությունը կատարելու: Չեմ թաքցնում, որ մենք ակնկալում ենք ձեր կողմից և´ քննադատություն, և´ խորհուրդ, և´ առաջարկություն, բայց շատ շահագրգռված ենք, որպեսզի այդ ամենը լինի կառուցողական, կիրառական, առարկայական և մասնագիտական: Եվ խնդրանք՝ աշխատեք քննադատության մեջ անձնական վիրավորանքներ, պիտակներ չօգտագործել: Շնորհավորում եմ, լավ տարի եմ ցանկանում»,- նշել է վարչապետը:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և լուսաբանելու համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Կարեն Կարապետյանը պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվերով` ժամացույցով և խրախուսել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]