Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ից

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի 
մարտի 5-ից

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում հաստատեց Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ժամանակացույցում ընդհանուր առմամբ ներառված է 117 կետ, որոնք կարգավորում են բոլոր այն իրավահարաբերությունները, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում: «Ժամանակացույցով ամրագրված առաջին գործողությունը ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու գործառույթն է, որն իրականացվում է լիազոր մարմնի կողմից և ընտրությունների օրը նշանակելուց ոչ ուշ, քան երեք օր հետո: Լիազոր մարմինն այսօր առավոտյան արդեն այդ տեղեկանքը մեզ ներկայացրել է: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի ժամի մեկ րոպեի գինը, ինչպես նաև կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից վճարովի եթերի մեկ րոպեի գինը հրապարակելու  ժամկետ սահմանվել է մինչև 2017թ. հունվարի 9-ը: Ընտրական տարածքում կուսակցության, կուսակցության դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկող թեկնածուների առավելագույն թիվը սահմանվում է ընտրությունները նշանակելուց հետո 10 օրվա ընթացքում, այսինքն մինչև հունվարի 9-ը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Առաջադրման փաստաթղթերը  Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը մեկնարկելու է 2017թ. փետրվարի 6-ին և ավարտվելու է 2017թ. փետրվարի 16-ին: Փետրվարի 16-ից մինչև փետրվարի 26-ը, ժամը 18:00-ը գրանցման համար նախատեսված ժամանակահատվածն է: «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կմեկնարկի 2017թ. մարտի 5-ից և կավարտվի 2017թ. մարտի 31-ին, ժամը 24:00-ին: Քվեարկության օրն ապրիլի 2-ն է: Էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի 2017թ. մարտի 24-ին: Հիշեցնեմ, որ այս կարգով քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները: Էլեկտրոնային քվեարկության համար սահմանվում է երկօրյա ժամկետ, քվեարկությունը կավարտվի 2017թ. մարտի 26-ին»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am