Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

NASA-ն ցուցադրել է Huygens կայանի վայրԷջքը Տիտանի վրա

NASA-ն ցուցադրել է Huygens կայանի վայրԷջքը Տիտանի վրա
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն ներկայացրել Է Տիտանի վրա Huygens զոնդի վայրԷջքի տեսանյութը: Հոլովակը մոնտաժված Է այն լուսանկարներից, որոնք ապարատի կողմից ստացվել են առաքելության ընթացքում: Տեսանյութը հասանելի Է YouTube-ում Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Cassini-Huygens առաքելությունը NASA-ի, Եվրոպական տիեզերական գործակալության եւ Իտալիայի տիեզերական գործակալության համատեղ նախագիծն Է: Դրա օպերատիվ ղեկավարումն իրականացնում Է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Փասադենա քաղաքում հաստատված Ռեակտիվ շարժման լաբորատորիան ի շահ NASA-ի: 
Նախագծի հիմնական նպատակը Սատուռնի, նրա օղակների եւ ամենախոշոր արբանյակի՝ Տիտանի ուսումնասիրումն Է: Առաքելությունը գործարկվել Է 1997 թվականի հոկտեմբերի 15-ին Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից եւ 2004 թվականի հուլիսի 1-ին դուրս Է եկել Սատուռնի ուղեծիր: 2004 թվականի դեկտեմբերի 25-ին Cassini արբանյակից անջատվել Է Huygens զոնդը, որը 2005 թվականի հունվարի 14-ին վայրԷջք Է կատարել Տիտանի մակերեւույթի վրա: 
Սատուռնի արբանյակը տրամագծով գրեթե մեկուկես անգամ, իսկ քաշով գրեթե երկու անգամ գերազանցում Է Լուսնին: Տիտանի մակերեւույթի ջերմաստիճանը կազմում Է ըստ Ցելսիուսի 180 աստիճան, իսկ նրա մթնոլորտն ու արտաքին մակերեւույթը, այդ թվում՝ բազմաթիվ գետերն ու լճերը, բաղկացած են ածխաջրաջիններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]