1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտիրոս Սարյանի նկարները կցուցադրվեն Նովոսիբիրսկում

Մարտիրոս Սարյանի նկարները կցուցադրվեն Նովոսիբիրսկում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները 2017 թվականի մարտին կցուցադրվեն Նովոսիբիրսկի պատկերասրահում: Կայանալիք ցուցահանդեսի և այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հետ:

«Նման միջոցառում իրականացնելու առաջարկը և ցանկությունը Նովոսիբիրսկի հայ համայնքինն էր: Այս հարցով նրանք սկզբում դիմել էին ՀՀ սփյուռքի,  այնուհետև ՀՀ մշակույթի նախարարություններ: Գնահատելով համայնքի քայլը՝ ընդառաջ գնացինք մեր հայրենակիցներին»,-նշեց Ռուզան Սարյանը: 

Տուն-թանգարանի տնօրենի խոսքով՝ ցուցահանդեսը նախապատրաստական փուլում է: «Իրենց մասնակցությունն են ունենալու նաև Հայաստանի ազգային պատկերասրահը,  Ռուսական արվեստի թանգարանը: Ցուցադրությունը ծրագրված է իրականացնել մարտի վերջին: Այն կտևի մինչև մայիսի վերջը»,-ասաց Սարյանը՝ հավելելով, որ ժամանակը սուղ է, և դեռ շատ աշխատանք կա անելու:

Տնօրենն ընդգծեց, որ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարները երբևէ չեն ներկայացվել Նովոսիբիրսկի արվեստասերներին, այդ իսկ պատճառով իրենք որոշել են ցուցադրել նրա գործունեության բոլոր շրջանների ստեղծագործությունները:

Անդրադառնալով Մ. Սարյանի տուն-թանգարանի գործունեությանը՝ տնօրենն ասաց, որ վերաբացումից հետո մինչ Նոր տարի իրենք 5000 այցելու են ունեցել, ինչը տարվա այդ շրջանի համար աննախադեպ երևույթ է: «Հիմնականում այցելել են հայաստանաբնակները, եղել են նաև Ռուսաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ»,-նշեց նա:

Սարյանը խոսեց նաև տուն-թանգարանում գործող կրթական ծրագրերի մասին՝ ասելով, որ նկարել սովորող տարբեր տարիքի երեխաները հետաքրքիր աշխատանքներ են ստեղծել, և իրենք մտածում են դրանք ներկայացնել նաև հանրությանը՝ ցուցահանդես կազմակերպելով:

«Վերանորոգումից հետո մեզ մոտ համերգներ են ունեցել Տիգրան Համասյանը, Վահան Արծրունին, Աննա Մայիլյանը: Պատրաստվում ենք նմանատիպ համերգային ծրագրեր իրականացնել նաև հետագայում»,-ընդգծեց Ռուզան Սարյանը:

Մարտիրոս Սարյանը ստեղծել է դիմանկարներբնանկարներնատյուրմորտներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։

Սարյանի 1896-1903 թվականների ստեղծագործություններում «Մոր դիմանկարը»,  «Կովեր», «Ուստիան Սարյանի դիմանկարը»,  «Ինքնադիմանկար», «Մաքրավանք» տրված է օբյեկտների ռեալիստական, «քանդակային» կառուցվածքը։ Կոլորիտը աքրոմատիկ է ու «թանգարանային»։ Գերակշռող մոխրաշագանակագույնը կատարում է լույսի ու ստվերի աստիճանավորումն իրացնող դեր։ Նրա կտավներում հայկական բնաշխարհն է իր տաք արևով և վառվռուն գույներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]