Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ներդրումային համաժողովում կներկայացվի Հայաստանում արևային կայանների կառուցման ծրագիրը

Ներդրումային համաժողովում կներկայացվի Հայաստանում արևային կայանների 
կառուցման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդյունաբերական նշանակության արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար միջազգային մրցույթ հայտարարելուց առաջ, հունվարի 25-27-ին Երևանում անցկացվող «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա ներդրումային համաժողով։ Այն նպատակ ունի քննարկել արևային կայանների կառուցման համար նեդրումների ներգրավման հնարավորությունները։ Ակնկալվում է օտարերկրյա և տեղական ներդրողների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ինչպես հայտնի է, անցած տարվա վերջին կառավարությունը հավանություն տվեց արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի ներդրումային ընդհանուր գինը գնահատվում է շուրջ 129 մլն դոլար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի տարբեր բնակավայրերում կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի կայաններ։

Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված վեց տեղանքներից երկուսի համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները։ Դրանք վերաբերում են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի վարչական սահմաններում գտնվող «Մասրիկ» և «Դաշտադեմ» տեղանքներին։

Կայանի կառուցման նպատակով նախատեսվում է փետրվարին հայտարարել միջազգային մրցույթ։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկը լինելու է առաջարկվող սակագինը։ Այլ կերպ ասած, առավելությունը տրվելու է նվազագույն սակագնային առաջարկությանը։

Միջազգային խորհրդատուն շարունակում է աշխատանքները մյուս չորս տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումների վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]