Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է 
Արցախ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը և ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը, ԼՂՀ դատավորներ և բարձրաստիճան ու պաշտոնատար այլ անձինք: Միջոցառման ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն աշխատանքում ցուցաբերած արդյունքների համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է պետական պարգևներով ու արժեքավոր նվերներով:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն իր հերթին, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդը, ինչպես նաև ԼՂՀ դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման հուշամեդալով, իսկ ԼՂՀ դատական համակարգի մի քանի ներկայացուցիչների շնորհել պատվոգրեր:

Նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դատական համակարգերի առանձնահատկություններին, 2016 թվականին ունեցած ձեռքբերումներին և հասարակության շրջանում դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, կողմերն ընդգծել են նաև ՀՀ և ԼՂՀ դատական համակարգերի շարունակական համագործակցության կարևորությունը: Հանդիպման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]