Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում եռյակ է ծնվել

Գյումրիում եռյակ է ծնվել

ԳՅՈՒՄՐԻ, 21  ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև սպասումից հետո Գյումրիում՝ Շուխյանների ընտանիքում եռյակ է ծնվել: Մարիանա, Արիանա և Արեն եռյակը լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին 20:00 սահմաններում Գյումրիի «Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոց»-ում՝ կեսարյան հատումով: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ընդհանրապես եռյակի ծննդաբերության համար հարկավոր է 3-րդ կարգի հիվանդանոց, սակայն, ծնողները, ծանոթանալով հիվանդանոցի պայմաններին, որոշում են, որ Գյումրիում են փոքրիկները ծնվելու: 13 շաբաթականից մինչև վերջ՝ 36 շաբաթական մայրը եղել է այդ հիվանդանոցի հսկողության տակ:
 
Առաջինը ծնվել է Մարիանան՝ 2կգ 160 գրամ քաշով, երկրորդը մյուս աղջիկը՝ Արիանան՝ 1 կգ 690 գրամ   և երրորդը տղան Արենը՝  2կգ 45 գրամ քաշերով:  Մոր և երեխաների վիճակը բժիշկները լավ են գնահատում: 30-ամյա մայրը՝  Անի Բալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին զգացողությունը ուրախությունն է եղել, ապա վախն ու շոկային վիճակը:
«Երբ առաջին անգամ տեսա երեխաներին զգացմունքներս անասելի էին՝ ուրախություն, բայց նաև վախ: 6 տարի եմ իրենց սպասել»,- անկեղծանում է մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան մայրը՝ նշելով որ իրենց տանն արդեն ամեն ինչ պատրաստ է փոքրիկների համար: «Ամեն մեկն իր անկողինն ու իր անկյունն  ունի, հագուստը: Երկար ենք սպասել այս օրվան»,- նշեց եռյակի մայրը՝ փաստելով, որ ամուսինը զբաղվում է արտագնա աշխատանքով:
Այս լուրը  Գյումրիի համար ավետիս որակեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աշոտ Կուրղինյանը: «Մարզում  եռյակը է ծնվել՝ սա իրոք ուրախալի է բոլորիս: Երեկ շատ բարեհաջող ծննդալուծում ունեցանք, և Անի Բալյանը կեսարյան հատումով  ունեցավ երեք առողջ բալիկ: Ոչ միայն ծնողներն են երկար սպասել, այլև մենք, քանի որ լինելով մեր հսկողության տակ, հիվանդանոցը կարողացավ ծանր պատասխանատվությունն իր վրա վերցնել և բարեհաջող  ավարտել: Սա ցույց է տալիս, որ բավարար հագեցվածություն կա, և 3  երեխաներին էլ՝ անհրաժեշտության դեպքում ամբողջ ծավալի օգնություն ցույց տալու հնարավորություն կա»,-նշեց  Աշոտ Կուրղինյանը: 
Արմենուհի Մխոյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]