Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Իսկանդեր» համալիրները կմնան Կալինինգրադում. Պեսկով

«Իսկանդեր» համալիրները կմնան Կալինինգրադում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները դուրս չեն բերվի Կալինինգրադից քանի դեռ ՆԱՏՕ-ի հրթիռները մնում են Եվրոպայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «RT»-ի փոխանցմամբ, Պեսկովն ընդգծել է, որ անհնար է հանել այդ հրթիռները,  չիմանալով, կան արդյոք Եվրոպայում հակառուսական հակահրթիռային համալիրներ ստեղծելու ծրագրեր:

Աղբյուրը հիշեցնում է, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ավելի վաղ մտահոգություն էր հատնել Կալինինգրադում այդ համալիրների տեղակայման վերաբերյալ:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Իսկանդերների» տեղակայումը պայմանավորված է հյուսիսատլանտյան դաշինքի՝ արևելյան հատվածում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]