Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխանությունները շարունակում են զտումներ իրականացնել երկրի զինված ուժերում

Թուրքիայի իշխանությունները շարունակում են զտումներ իրականացնել երկրի զինված 
ուժերում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը շարունակում է հատուկ գործողություններ իրականացնել երկրի զինված ուժերում գործող գյուլենականներին բացահայտելու ուղղությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» գործակալությունը: Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը 123-րդ ռազմածովային ուժերի 180 զինվորականների ձերբակալելու որոշում է կայացրել:

Ձերբակալման որոշման համար հիմք է հանդիսացել զինվորականների բջջային հեռախոսներում գյուլենականների գաղտնի հաղորդակցման միջոց հանդիսացող ByLock հավելվածի առկայությունը: 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի կազմակերպման պատասխանատու պաշտոնական Անկարան համարում է «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենին և նրա հետևորդներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]