1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաստաբանը Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը ոչ թե իրավական, քաղաքական երևույթ է համարում

 Փաստաբանը Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը ոչ թե իրավական, քաղաքական 
երևույթ է համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՄՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալության ակնհայտ քաղաքական երևույթ է, այլ ոչ թե իրավական: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը «Լապշինը քրեական հետապնդման է ենթարկվում ոչ այն պատճառով, որ հանցագործ է, այլ որ հայերի նկատմամբ բարյացկամ կարծիք է հայտնել, հետևաբար քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական նկատառումը, ինչը նշանակում է, որ այդ քրեական հետապնդումն իրավաչափ չէ»,-  նշեց Ղազարյանը:

Փաստաբանի խոսքով`Ադրբեջանն ակտիվ կիրառում է Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը, որը շատ նման  է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածին, որի վերաբերյալ կան տասնյակ դատական ակտեր և այն քննադատվում է ողջ միջազգային հանրության կողմից:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջել է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]