Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սահմանամերձ Վահան գյուղում ստեղծվում են անասնապահության զարգացման համար նպաստավոր պայմաններ

Սահմանամերձ Վահան գյուղում ստեղծվում են անասնապահության զարգացման համար 
նպաստավոր պայմաններ

ԳԱՎԱՌ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում իրականացման ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են անասնապահության զարգացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, դեռեւս 2016 թվականի սեպտեմբերի վերջերին  «Ասիական զարգացման բանկ»-ի հետ համագործակցությամբ «Խոյի աղբյուր» կոչվող արոտավայրում կառուցվել է ջրարբիացման համակարգ: Տեղադրված խմոցներն արդեն ծառայում են իրենց նպատակին:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 114 հազար դրամ, որից Վահանի գյուղապետարանի ներդրումը կազմել է 408  հազար դրամ: Նույն ծրագրի շրջանակներում բացվել է անասնաբուժական կետ, որտեղ անվճար դեղեր են տրամադրվում  անասնապահական տնտեսություններին: Ծրագրի վրա ծախսվել է 770 հազար դրամ, որից 66 հազարը ներդրել է Վահանի գյուղապետարանը: Սակայն անասնապահության համար ներդրվող ծրագրերի հիմնական մասը պետք է իրականացվի 2017 թվականի ընթացքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» եւ «Ավստրիական զարգացման ծրագրի» միջոցներով, ինչպես նաև Վահանի գյուղապետարանի համապատասխան ֆինանսավորմամբ:
«Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար արդեն ծրագրով մեզ հասանելիք  5 միլիոն դրամը փոխանցել ենք ու սպասում ենք գյուղտեխնիկայի ներկրմանը, որը շահագործվելու է գյուղում ստեղծված անասնապահական կոոպերատիվի կողմից: Գյուղտեխնիկան ձեռք ենք բերելու «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարության եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում: Նույն ծրագրով նախատեսված է նոր արոտների ջրարբիացում եւ անասնապահական փարախի եւ հովվի տնակի կառուցում: Մեկ ուրիշ արոտավայրում էլ հովվի տնակ եւ փարախ կկառուցվի «Ավստրիական զարգացման ծրագրի» միջոցներով: Փարախը եւ հովվի տնակը գիշերները լուսավորվելու են արեւային էներգիայով:  Նույն ծրագրի աջակցությամբ պետք է իրականացնենք տոհմաբուծության զարգացման ծրագիր, որով կբարձրացնենք խոշոր եղջերավորների մթերատվությունը: Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի անասնապահությունը Վահանում դառնա եկամտի կայուն աղբյուր եւ ունենա զարգացման ամենալայն հնարավորություններ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Նույն աղբյուրի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վահանի տնտեսություններում պահվում է 1202 գլուխ խոշոր, 1425 գլուխ մանր եղջերավոր անասուն, 145 գլուխ խոզ:1202 գլուխ խոշորից 610-ը կովեր են, 439-ը՝ երինջներ, որոնցից 107-ը՝ սերմնավորված: 1425 գլուխ մանր եղջերավորներից մաքիները կազմում են 1082 գլուխ:
Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]