Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիմոն Բաբայանն իրավական տեսանկյունից կասկածելի է համարում Լապշինին արտահանձնելու որոշումը

Սիմոն Բաբայանն իրավական տեսանկյունից կասկածելի է համարում Լապշինին արտահանձնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավական տեսանկյունից ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման որոշումը կարգավորվում է Իրավական փոխօգնության մասին քիշնևյան կոնվենցիայով, Բելառուսի քրեական դատավարության օրենսգրքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Փաստաբանների պալատի անդամ Սիմոն Բաբայանն` ընդգծելով, որ, Կոնվենցիայի համաձայն, այս արտահանձնումն իրավաչափ չէ:

Փաստաբանի խոսքով` կոնվենցիան ունի հստակ դրույթներ այն մասին, որ անձը չի կարող իր քաղաքական հայացքների համար հետապնդվել:

Սիմոն Բաբայանը շեշտեց, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն՝ Լապշինի կողմից սահմանահատումը կդիտարկվեր որպես հանցանք, եթե նա հատած լիներ Ադրբեջանի կողմից պահպանվող սահմանը, այնինչ Լապշինը հատել է Ադրբեջանի իշխանությունների կողմից չպահպանվող սահմանի տարածքը, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք:

«ՌԴ-ի և Բելառուսի միջև կա «Միութենական պետություն» ստեղծելու մասին պայմանագիր, որի համաձայն՝ երկու պետությունների քաղաքացիները օգտվում են հավասարազոր իրավունքներից, և նրանց իրավունքերը չեն կարող նսեմացվել»,-ասաց Բաբայանը և հավելեց, որ, հաշվի առնելով այդ պայմանագիրը, Բելառուսի դատախազության կողմից կայացրած որոշումը կասկածելի է, իսկ իրավական տեսանկյունից` խնդրահարույց:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]