Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում կոռուպցիայի մակարդակն ավելի ցածր է, քան կարծում են քաղաքացիները. ՎԶԵԲ հետազոտություն

Հայաստանում կոռուպցիայի մակարդակն ավելի ցածր է, քան կարծում են 
քաղաքացիները. ՎԶԵԲ հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակը հարաբերականորեն բարձր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին վկայում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետազոտության արդյունքները:

Հայաստանում հարցվածների 11%-ը խոստովանել են՝ վերջին 12 ամսում նրանք անձամբ կամ ընտանիքի անդամները կաշառք են տվել: Միաժամանակ, հարցվածների 34%-ի կարծիքով, Հայաստանում իրենց պես մարդիկ կաշառք են տալիս:

Այսպիսով, հետազոտությունը ցույց է տալիս՝ «կոռուպցիայի միջին մակարդակը» Հայաստանում մոտ 11% է կազմում, իսկ «կոռուպցիայի ընկալման միջին մակարդակը»՝ 34%:

Համեմատության համար՝ Վրաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակը կազմել է 2%, իսկ կոռուպցիայի միջին փորձառությունը` 9%:

Տաջիկստանում հարցվածների 42%-ը կաշառք է տալիս, սակայն միայն մոտ 12% է կարծում, որ շրջապատում մարդիկ դիմում են այդ քայլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]