ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էՍպենսեր Ջոնսոնի«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունը: Գիրքը պատմություն է փոփոխության մասին: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: ԴոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ,Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»գիրքը երրորդ հորիզոնականում է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունը մի քանի միավորով վեր է բարձրացել՝ հայտնվելով չորրորդ տեղում: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել է1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։
Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել բրազիլացի ժամանակակից գրողՊաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս»վեպը: Այն հինգերորդն է: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:
Մեծանուն ռուս գրողՖյոդորԴոստոևսկու«Պատմվածքներ»ժողովածուն, որում տեղ են գտել անվանի գրողի մի շարք հայտնի ստեղծագործություններ, այս շաբաթ վեցերորդ տեղում է:
Ջոն Գրինի«Աստղերն են մեղավոր»գիրքը կրկին մեր ցանկում է: Այն յոթերորդն է:Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի թերեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
Ութերորդ հորիզոնականում նոր գիրք է:«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության»խորագրով գրքում զետեղվել են Հայաստանի անկախության շրջանի 52 բանաստեղծի 52 բանաստեղծություն:
Ցանկ է վերադարձել և իններորդ հորիզոնականը զբաղեցրել«Կեցության անտանելի թեթևություն»ստեղծագործությունը, որըՄիլանԿունդերայիամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Այն սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրացման դժվարությանը:
Ամենավաճառվածների տասնյակը եզրափակում էԴենԲրաունի«Ինֆեռնո»-ն: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և որոնում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանթե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն: Եվ դա՝ ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ որպես գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):
Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ |
Փոփ. |
Գիրք |
|
Հրատ. |
Քանակ |
1 |
+4 |
|
Սպենսեր Ջոնսոն
«Ու՞ր է իմ պանիրը»
|
Էդիթ պրինտ |
13 |
2 |
+5 |
|
Էդգար Հարությունյան
«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»
|
Անտարես |
12 |
3 |
0 |
|
Ստեֆան Ցվայգ
«Ընտիր նովելներ»
|
Բուկինիստ |
11 |
4 |
+4 |
|
Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
|
Էդիթ պրինտ |
9 |
5 |
* |
|
Պաուլո Կոելյո
«Ալքիմիկոսը»
|
Բուկինիստ |
7 |
6 |
* |
|
Ֆյոդոր Դոստոևսկի
«Պատմվածքներ»
|
Բուկինիստ |
6 |
7 |
* |
|
Ջոն Գրին
«Աստղերն են մեղավոր»
|
Բուկինիստ |
5 |
8 |
Նոր |
|
«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» |
Զանգակ |
5 |
9 |
* |
|
Միլան Կունդերա
«Կեցության անտանելի թեթևությունը»
|
Անտարես |
4 |
10 |
* |
|
Բրաուն
«Ինֆեռնո»
|
Զանգակ |
4 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: