Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Ինտերպոլից ՀՀ ոստիկանությանը հայտնել են` Լապշինը միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել

Ինտերպոլից ՀՀ ոստիկանությանը հայտնել են` Լապշինը միջազգային հետախուզման 
մեջ երբեք չի եղել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինն Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը:

«ՀՀ ոստիկանության հարցման ի պատասխան, Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից այսօր պատասխանեցին, որ Ալեքանդր Լապշինն Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Մալյանը:

Որպես Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հիմք՝  Բելառուսի դատախազությունը ներկայացրել էր Ինտերպոլի կողմից հետախուզում հայտարարելը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]