Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի զբոսաշրջային օրակարգը հագեցած է փառատոններով

Հայաստանի զբոսաշրջային օրակարգը հագեցած է փառատոններով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջային օրակարգը հագեցած է փառատոններով: Այս տարի անցկացվելու են բազամաթիվ զբոսաշրջային փառատոններ, որոնցից շատերն արդեն դարձել են ավանդական: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի լրատավական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս տարի ավանդույթի համաձայն Ռինդ, Արենի գյուղերում հոկտեմբերին անցկացվելու է Գինու փառատոնը: Սովորաբար փառատոնն ունենում է հագեցած ծրագիր, կազմակերպվում է պրոֆեսիոնալ գինի արտադրողների, ինչպես նաև տնական գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք, գինի արտադրողների մրցույթ, էքսկուրսիոն ծրագրեր, գորգերի ցուցադրություն, ազգային երաժշտություն, պար, խաղեր, թաթերական բեմադրություններ և այլն:

Ոչ պակաս ժողովրդականություն է վայելում Խորովածի փառատոնը, որն այս տարի անցկացվելու է օգոտսոսին: Ռեստորանները, պետական, մասնավոր կառոււյցների ներկայացուցիչները, անհատները ներկայացնում են խորովածի պատրաստման իրենց հմտությունները: Մրցույթ-փառատոնին ներկայացված է լինում մի քանի անվանակարգ` «Խորովածի լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», «Լավագույն համ ու հոտ», «Լավագույն նորարարություն», «Լավագույն սկսնակ խոհարար» և այլն: Ժյուրին էլ մրցույթի աշխատանքները գնահատում է 10 միավորանոց սանդղակով: Միջոցառումն ուղեկցվում է հայկական երգ ու պարով:

Նոյեմբերին Մուսալեռան հուշահամալիրում անցկացվելու է Տոլմայի փառատոնը: Նպատակն է խթանել հայկական խոհանոցի զարգացումը: Տեղում մասնակիցները պատրաստում են ավանդական ուտեստը, յուրաքանչյուրն իր բաղադրատոմսով։ Փառատոնի ընթացքում հայտարարվում է մրցույթ, որի ընթացքում մրցանակ է շնորհվում «Լավագույն մտահաղացում», «Լավագույն համ», «Լավագույն ձևավորում» և այլ անվանակարգերում: Փառատոնն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով:

Գորիսում հուլիսին անցկացվելու է «Սյունիքի բարիքներ», խորագիր՝ «Թթենու փառատոն» -ը: Նպատակն է թթի օղու ստացման գործընթացին ծանոթացնելը և արդեն տնական պատրաստի օղին ներկայացնելը: Մասնակիցները հիմնականում Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքներն են, այն համայնքները, որոնք ավանդաբար թթի օղի են պատրաստում: Փառատոնի ընթացքում, նրանք առատ սեղաններ են գցում իրենց ստեղծած բերք ու բարիքով, հյուրերն էլ հաճույքով վայելում են:

Սեպտեմբերին Վայոց ձորի մարզում անցկացվելու է «Գաթայի» փառատոնը: Մասնակիցները ներկայացնում են ավանդական ուտեստներ ազգային խոհանոցից, կարելի է համտեսել ամենամեծ գաթան: Կազմակերպվում է արվեստի և արհեստի գործերի, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Միջոցառումները ուղեկցվում են երգերով, ժողովրդական պարերով:

Մեղրի և հատապտուղների փառատոնը կանցկացվի օգոտսոսին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Միջոցառմանը մասնակցում են Բերդի ու հարակից շրջանների մեղվապահները, գյուղացիական տնտեսությունները, արտադրողները: Այցելուները կարողանում են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները, ինչպես նաև ականտես լինել տեղական ձեռագործ իրերի ցուցադրություն-վաճառքինել։ Փառատոնի շրջանակում կազմակերպվում է նաև համերգային ծրագիր՝ երգ և պար։ Ամեն տարի բարեգործական նկատառումներով շատ արտիստներ են միանում փառատոնին: Փառատոնի նպատակն է նպաստել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տնտեսական, ինչպես նաև տուրիզմի զարգացմանը:

Փառատոնների թիվն այսքանով չի սահամանփակվում: Զբոսաշրջության պետական կոմիտեից տեղեկացնում են` այդ փառատոնները թե տուրօպերատորների, թե զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում են: Կա միջազգային միտում, ըստ որի` զբոսաշրջիկներին, բացի ճանաչողական հետաքրքրությունից և ժամանցից, առավել հետաքրքրում է տեղում մշակույթի և ավանդույթների հետ ծանոթանալը, ավանդական տոնակատարություններին մասնակից լինելը, տեղի կյանքով ապրելը և տեղական համայնքների ներկայացուցիչների հետ կյանքի փորձ կիսելը:

«Այսօր շատ զբոսաշրջիկներ կան, ովքեր Հայաստան են գալիս փառատոններին մասնակցելու համար, այստեղ նաև շատ կարևոր է զբոսաշրջային օպերատորների դերը, ովքեր իրենց զբոսաշրջային փաթեթներում ներառում են փառատոնները, այդպիսով զբոսաշրջային խմբերին մասնակից են դարձնում Հայաստանում իրականացվող փառատոններին`գրավիչ դարձնելով առաջարկվող զբոսաշրջային փաթեթները»,-փոխանցում են կոմիտեից:

Զբոսաշրջությունը դեպի հանրապետության մարզեր ապակենտրոնացումը, համայքներում զբոսաշրջության զարգացումը , համայնքներում տնտեսական ներուժի բացահայտումը ներքին և միջազգային շուկայի համար պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է: Ավանդական այս փառատոնների կազմակերպումը, որոնք պետական աջակցության շրջանակներում անցկացվում են ՀՀ մարզերում, այդ թվում նաև գյուղական համայքներում ուղղակիորեն բխում է պետական քաղաքականության այդ նպատակներից և նպաստում է դրանց կյանքի կոչմանը: Սա նաև միջոց է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման համար, քանի որ փառատոնն ինքնին զբոսաշրջային արդյունք է, բացի այդ նպաստում է զբոսաշրջային այլ արդյունքների ձևավորմանն ու խթանմանը:

Քանի որ փառատոնների պահանջարկը գնալով մեծանում է անհրաժեշտություն է առաջանում նաև ձևավորելու համապատասխան ենթակառուցվածքներ: Այդ միջոցառումները նպաստում են խհյուրընկալող և շրջակա համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը, հատկապես ավելանում են զբոսաշրջային տներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]