1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վիգեն Սարգսյանն ընտրվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի նախագահ

Վիգեն Սարգսյանն ընտրվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 
խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվեց հիմնադրամի խորհրդի նախագահ, իսկ հիմնադրամի տնօրեն՝ ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը: Հիմնադրամը բաղկացած է 9 հոգուց, որոնցից երեքին ընտրում է Կառավարությունը, երեքին՝ Կենտրոնական բանկը, իսկ մյուս երեքին՝ հասարակական կազմակերպությունները, ովքեր զբաղվում են զինծառայողների պաշտպանությամբ:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ խորհրդում առկա է մեկ թափուր տեղ, որը զբաղեցնելու է ընդդիմության ներկայացուցիչ: «Հարցը քննարկելով ընդդիմության հետ՝ նպատակահարմար ենք համարել դա թողնել խորհրդարանական ընտրություններից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Վարուժան Ավետիքյանը ներկայացրեց 2017 թվականի բյուջեն: Այս տարվա համար նախատեսված է 1 միլիարդ 731 միլիոն դրամի ծախս, որը հաստատվեց խորհրդի կողմից:

Նիստի ընթացքում հաստատվեց նաեւ համապատասխան հաստիքացուցակը, որում ընդգրկված են հաշվապահի, կայքէջի պատասխանատուի, ռիսկերի կառավարչի եւ այլ հաստիքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]